00:00:00

Տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

21:18, 10 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ձևավորված՝ Երևանի ճանապարհատրանսպորտային խցանումների նվազեցման և երթևեկության արդյունավետության բարձրացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նկատել է, որ Երևանի խցանումները, տրանսպորտային խնդիր լինելուց զատ, ձեռք են բերել սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, ուստի խնդրի հասցեագրումը պահանջում է համակարգված և միջգերատեսչական մոտեցում։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլանավորումն ու իրականացումը։

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամները քննարկել են մայրաքաղաքի երթևեկության ներկա վիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ հատուկ անդրադարձ կատարելով խցանումների հիմնական պատճառներին և դրանց կարգավորման հնարավոր եղանակներին:

Նիստի ավարտին Տիգրան Խաչատրյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ներկայացնել կարճաժամկետ քայլերի առաջարկներ՝ Երևան քաղաքի երթևեկության անընդհատության և անխափան հոսքի ապահովման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր