00:00:00

Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա. Փաշինյան

07:23, 27 հոկտեմբեր 2025 Տեսանյութեր

«Առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, ըստ էության,  առաջին անգամ է, որ մենք բյուջն քննարկում ենք խաղաղության պայմաններում»,- Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ևս մեկ անհամ վերահաստատում է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել է  խաղաղություն, որն արդեն ունի կոնկրետ պարամետրեր, վիճակագրություն։

«Արդեն մեկ տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի անկախության պատմության  մեջ մենք երբեք այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,- նշեց Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր