Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ է տարածել, որում բացատրում է, թե ինչ է խորհրդանշում Հովհաննավանքի այսօրվա պատարագը:
«Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը, իր արդեն հայտնի խմբակի հետ, պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նրանք ամենեւին մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը եւ վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա եւ քրեական ենթամշակույթ: Մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել եւ այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»,-ասել է նա:
Փաշինյանը նաեւ նշել է, որ յուրաքանչյուրը պետք է իր ընտրությունը կատարի, այդ թվում հոգեւորականները, նա նաեւ սաղմոս է կարդացել:
Տեսանյութն՝ այստեղ: