00:00:00

«Փաշինյանը հայտարարում է՝ «կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց մեր վերահսկողության տակ են»»․ ըստ Մարուքյանի՝ նոր զիջումներ են սպասվում

13:54, 09 օգոստոս 2025 Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նկատում է, որ նոր «տարածքների» միակողմանի զիջումներ են սպասվում։

 

«Հայաստանը, այսպես կոչված, «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, սակայն դրա դիմաց Ադրբեջանը չլքեց Հայաստանի ինքնիշխան տարածքը և չվերադարձրեց իր կողմից օկուպացված տարածքները։ Այժմ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ»։

 

Սա ենթադրում է նոր «տարածքների» միակողմանի զիջում։

 

Պնդում եմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանին պատկանող ոչ մի մետր հող չկա, մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը հենց այս պահին օկուպացված են պահում մեզ պատկանող տասնյակ կիլոմետրեր», - գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր