Եղիշե Մոսեսյանը (71 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է։
Բրոնզի համար պայքարում հայ մարզիկը կամային հաղթանակ տարավ ուզբեկ ըմբիշ Ֆարուխբեկ Ջումանազարովի նկատմամբ։ Պարտվելով 2-6 հաշվով՝ Մոսեսյանը հաղթեց 7-6 հաշվով։
Սա հայ ըմբիշների միակ մեդալը կլինի Աթենքի մրցաշարում։