04:23:51

«Ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով». Անդրանիկ Քոչարյանն անդրդվելի է, ներողություն չի խնդրի լրագրողից

11:28, 21 մարտ 2025 Տեսանյութեր

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից, ում երեկ վիրավորել էր, ասել էր՝ «շուրթերդ մաքրի»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին կոչ արեց բոյկոտել Անդրանիկ Քոչարյանին։

«Բավական է ձեններդ կտրած նստեք, այս ամենը հանգեցնելու է շատ ավելի տոտալիտար մի համակարգի»,- դիմելով լրագրողական կազմակերպություններին՝ ասաց Մանուկյանը։

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, անդրդվելի էր, նա այդպես էլ չընդունեց իր սխալն ու ներողություն չխնդրեց լրագրողից։

«Ես կրկնել եմ Բագրատ Սրբազանի ասածը, Սրբազան բառը ասում եմ միտումնավոր, ես ընդամնեը արձանագրել եմ, որ խոսքն օգտագործելուց պետք է լինի մաքուր։ Դրանում որևէ վիրավորական բան չկա, եթե սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացածության  աստիճանով»,- ասաց ՔՊ-ականը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31