00:00:00

2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում

19:57, 17 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Հորմուզի նեղուցում այսօրվա ընթացքում երկրորդ լցանավն է ծովային ականի պայթյունի հետևանքով բռնկվել և կրակի մատնվել, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերին։

 

Լցանավը, որը ավելի քան 2 միլիոն բարել նավթ է տեղափոխելիս եղել, խախտել է Հորմուզի նեղուցով անցնելու համար Իրանի սահմանած կանոնները։ Ականի պայթյունի հետևանքով նավի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել։

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից մանրամասնել են, որ նավն անջատել է տեղորոշման բոլոր համակարգերն ու ռադարային սարքավորումները, որպեսզի կարողանա աննկատ անցնել արգելված ուղով, սակայն ծովային ականի է դիպել, ինչին հզոր պայթյուն է հաջորդել, լցանավը հրդեհվել է։

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը չեն պարզաբանել՝ որ երկրի լցանավի մասին է խոսքը, չեն նշել նաև անունը։ Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցը հատել փորձող մեկ այլ լցանավի պայթյունի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր