Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «RENAULT» մակնիշի ավտամեքենան Երևան- Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 100կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասնել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը վարորդի կինն է։