00:00:00

Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին

19:12, 17 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Գրեգ Հանթը (Greg Hunt) միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական նախաձեռնության միջազգային խորհրդատվական խորհրդին։

2017–2022 թվականներին Գրեգ Հանթը զբաղեցրել է Ավստրալիայի առողջապահության նախարարի պաշտոնը՝ ղեկավարելով երկրի արձագանքը COVID-19 համավարակին։ Նրա պաշտոնավարման ընթացքում հեռաբժշկական ծառայությունները դարձել են Ավստրալիայի Medicare պետական առողջապահական ծրագրի մշտական բաղադրիչ։

Գրեթե երկու տասնամյակ գործունեություն ծավալելով Ավստրալիայի խորհրդարանում՝ Հանթը տարբեր տարիներին զբաղեցրել է նաև շրջակա միջավայրի, արդյունաբերության, նորարարության և գիտության, ինչպես նաև սպորտի նախարարի պաշտոնները։

Հիշեցնենք՝ մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Բոտսվանայի Հանրապետության կողմից։ Այս ընթացքում բազմաթիվ հեղինակավոր ուռուցքաբաններ և բժշկական միջազգային միություններ աջակցություն են հայտնել Թամամյանի թեկնածությանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհուրդը համանախագահում է Սլովենիայի առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Վալենտինա Պրևոլնիկ Ռուպելը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր