00:00:00

Բայրամովը տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից կարևորել է Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի մատարարարումը

20:50, 24 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում: Այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, որ եռակողմ ձևաչափն ընդգրկում է նաև պաշտպանության և անվտանգության հարցերը:

Անդրադառնալով Ադրբեջանի և Վրաստանի հարաբերություններին՝ Բայրամովը հայտնել է, որ երկրների միջև գործում է 145 փաստաթուղթ, ևս 18-ը նախապատրաստման փուլում են: Նախարարի բնորոշմամբ՝ Վրաստանն Ադրբեջանի համար բարեկամ երկիր է և ռազմավարական գործընկեր։

Բայրամովը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեջ դրական դինամիկա է նկատվում: Ադրբեջանական կողմը Վրաստանի տնտեսության մեջ 4 մլրդ դոլարի ներդրում է կատարել, Վրաստանի կողմից Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրված ներդրումների ծավալը կազմում է 460 մլն դոլար:

Նա նաև ընդգծել է Բաքվի և Թբիլիսիի միջև ուղևորատար երկաթուղային հաղորդակցության վերականգնման կարևորությունը: Բայրամովի խոսքով՝ Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանման մեկնարկը կարևոր ներդրում ունի տարածաշրջանում համագործակցության զարգացման գործում:

Բոճորիշվիլուն ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր