00:00:00

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

18:39, 24 նոյեմբեր 2026 Իրավական

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի հորատման դեպք։

Մասիս-Ռանչպար խճուղու ձախակողմյան հատվածում «Գար-Շին» ՍՊԸ-ն ավազի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է խորքային հորի հորատման աշխատանքներ։

Տեսչական մարմնի կողմից կանխվել է խորքային հորի շահագործումը։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի՝ 2.000.000 դրամի չափով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր