«Սահմանադրության նախագիծն ԱԺ-ից այն կողմ չպետք է անցնի, պետք է մնա ԱԺ պատերի ներսում՝ որպես մերժված փաստաթուղթ»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ինչո՞ւ, որովհետև, այո՛, խորհրդարանը՝ իր քվեարկության բոլոր խնդիրներով, ընտրությունների որակով, ձևավորվել է համաժողովրդական կամարտահայտության միջոցով, ընդդիմությունը ստացել է այն ձայները, որոնք բավարար են բլոկավորելու, վիժեցնելու այս պրոցեսը հենց ԱԺ պատերի ներսում։ Սահմանադրական հանրաքվեի խնդիրը պետք է ենթարկվի կարանտինի, այսինքն՝ ԱԺ-ում պետք է փակվի և այդ վարակն ԱԺ-ից չպետք է դուրս գա Հանրապետությունով մեկ, չպետք է դառնա հանրաքվեի թեմա»,- հավելել է ընդդիմադիր գործիչը։