00:00:00

Էրդողանը համարում է, որ Շուշիում, Բերձորում և Վարանդայում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտության աղբյուրն է

14:22, 24 նոյեմբեր 2026 Աշխարհ

Էրդողանը համարում է, որ Շուշիում, Բերձորում և Վարանդայում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտության աղբյուրն է։

«Ինչպես միասին կիսեցինք Ղարաբաղում հաղթանակի ուրախությունը, այնպես էլ վճռականորեն աշխատելու ենք՝ հանուն Կովկասում խաղաղության և բարեկեցության»,- ասված է Էրդողանի ուղերձում՝ ուղղված Թուրքիայի Իգդիր քաղաքում անցկացվող Կովկասի միջազգային կոնգրեսի մասնակիցներին։

Էրդողանը նշել է, որ պատմության ողջ ընթացքում Թուրքիան Կովկասի տարածաշրջանի հետ կիսել է թե՛ նրա վիշտը, թե՛ ուրախությունը։

«Ցանկանում ենք ապագա սերունդներին փոխանցել մի տարածաշրջան, որտեղ կհաստատվի խաղաղության և կայունության մթնոլորտ»,- հայտարարել է Էրդողանը։

Նա կրկին ընդգծել է, որ Իլհամ Ալիևի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շնորհիվ, որը հիմնված է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, երկու երկրների հարաբերությունները բարձրացել են դաշնակցային մակարդակի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր