00:00:00

«Ես չէի պատկերացնի, որ կգա օրը և իմ բերանով կասեմ պարեկների կողմից վարչական տույժը կարող է ինձ համար դառնալ մի կարևոր դաս»

11:48, 24 նոյեմբեր 2026 Հասարակություն

Սյունե Մաիիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շնորհակալությունս եմ հայտնում  Հայաստանի պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանին` իր աշխատակիցների  մարդկային վերաբերմունքի և պատասխանատու ծառայության համարԵս չէի պատկերացնի, որ կգա օրը և իմ բերանով կասեմ պարեկների կողմից վարչական տույժը կարող է ինձ համար դառնալ մի կարևոր դաս, իսկ պարեկային ծառայողի ժամանակին ցուցաբերած ուշադրությունը՝ հնարավոր վթարից խուսափելու պատճառ, անգամ այն դեպքում, որ արագության տուգանք են գրել ինձ վրա և միավորների պակասեցնելով։Մի քանի օր առաջ   կանգնեցրել են ու գրել,  արագության գերազանցման համար, սակայն այս պատմության ամենաուշագրավն այն է, որ ինձ նման անհաշտ)) վարորդն այսօր ոչ թե դժգոհություն է հայտնում արձանագրության համար, այլ հակառակը`  շնորհակալություն։Պարոն Զաքարյան և այդ ամենի պատճառը որ համ ես եմ գիտակցել, որ եթե արագ վարելով  ասեի  մորաքրոջս ծննդյան միջոցառմանը չուշանամ, դե մի գուցե եթե ինչ չկանգնեցնեին ամենևին ծննդյան էլ չհասնեի...., ով գիտի ինչ կլինի իր հետ եթե  ոտքը ամուր դնի արագության պեդալին, ինչպես և ես։Դե հիմա նստած մտածում եմ, ամեն օր պարեկները ինձ նման արագ վարողի, մյուս մարդկանց նման խմիչք օգտագործած ինչքան մարդու են կանգնեցնում ու այսպես ասած ոչ ոք բա չի խոսում քանի հարյուրավոր վթարներ են այդ արդյունքում կանխվում, ինչքան զոհեր ու վիրավորներ կարող էին լինել , բայց այդ ամենի արդյունքում  կանխվում ու կանխվում է և ցավոք միայն նկատելի են լինում արդեն եղածը, իսկ թե ինչ ահռելի գործ եք անում ամբող Հայաստանի ճանապարհներին, դա պետք է ինձ նման մարդիկ մեկ մեկ իրենց վրա զգան և խոսեն, այո այո խոսեն ու շնորհակալություն հայտնեն նաև ակտավորելու համար, որովհետև օրինակ իմ պարագայում միանշանակ ասեմ, որ մորաքույրս չէր նեղվի եթե 20 րոպե ուշ հասնեի, ես դա հասկացա, որովհետև 40 րոպե ուշ հասա)))։Շնորհակալ եմ նաև նրա համար, որ ոչ մեկիս մտքով անգամ չի անցնի ակտ չգրելու համար պարեկին գումար առաջարկել, դա այն հսկա արդյունքնա որ տեսնում են ամեն տեղ և դա  նույնպես այն ահռելի կանխող կարևոր բաննա, որ ասենք չլիներ խախտողները էլի ու էլի այսպես ասած կտային ու կխախտեին, իսկ այդ ամեն լավ բանը պահելու համար շատ բան կախված է հենց իրենց ղեկավարից։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր