00:00:00

Շվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը

18:53, 24 նոյեմբեր 2026 Սպորտ

Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 12-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցեն գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և հավակնորդների մրցաշարի հաղթող, 20-ամյա ուզբեկ Ժավոխիր Սինդարովը։

Առաջնությունը կներառի առավելագույնը 14 դասական պարտիա։ Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլևս չեն անցկացվի։

Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։

Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 18:00-ին և յուրաքանչյուր երեք խաղափուլից հետո լինելու է հանգստյան օր:

Առաջին խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 24-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր