00:00:00

Աշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է

16:53, 17 հոկտեմբեր 2026 Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Սարգիս Թումանյանին պատկանող և Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Զ․ Անդրանիկի 2 հասցեում գործող լիմոնադի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր