00:00:00

Կառավարությունը կշարունակի աջակցել քրդական համայնքին մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման գործընթացներում. Փաշինյան

10:36, 21 մարտ 2025 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը շնորհավորել է քրդական համայնքին Նավրոզի առթիվ:

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:
 
Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում: ՀՀ Կառավարության աջակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական: 
 
Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31