00:00:00

Հայաստանն իր գործընկերային հարաբարերությունները կառուցում է իր ազգային շահերի հենքի վրա. դեսպան Բալայան

23:27, 20 մարտ 2025 Քաղաքականություն

Մարտի 12-ին տեղի է ունեցել Բելգիայի հայերի կոմիտեի տարեկան գալա ընթրիքը, որին ներկա էին Անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քուիթնին, Միջին դասի, անկախ ձեռնարկատերերի և փոքր և միջին բիզնեսի նախարար Էլեոնորա Սիմոնեն, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների փոխնախագահ Միշել դը Մաղդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Ընթրիքի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է դեսպան Տիգրան Բալայանը, ով անդրադարձել է Հայաստան-Բելգիա համագործակցության լայն օրակարգին՝ նշելով այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են վերջին տարիների ընթացքում, որոնց թվում են Բելգիայի կառավարության կազմավորման կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության վերաբերյալ դրույթների ներառումը, նոր առևտրային պայմանագրերի կնքումը և նոր նախագծերը։

Ներկայացնելով հարևան Նիդերլանդների փորձը՝ դեսպանը հայտնեց, որ Հայաստանի մտադրությունն է որակապես նոր մակարդակի վրա բարձացնել Բելգիայի հետ փոխգործակցությունը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31