00:00:00

ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը․ մանրամասներ

17:53, 20 մարտ 2025 Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանն ու Միխայիլ Գալուզինը Մոսկվայում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ։ Քննարկվել են ռուս-հայկական փոխգործակցության տարբեր հարցեր քաղաքականության և անվտանգության, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում։

 

Ռուսական կողմը պահանջված է համարել Եվրասիական ինտեգրացիոն միավորումներում գործընկերության շարունակական խորացումը, այդ թվում՝ հաշվի առնելով միջազգային իրադրության արմատական վերափոխումները:

 

Մանրամասն քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում և դրա զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների և նրանց հարևանների միջև «3+3» ձևաչափով համագործակցության խորացման հնարավորությունները։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել շփումների տվյալ դինամիկան արտաքին քաղաքական ծառայությունների գծով, ինչպես նաև ավելացնել միջգերատեսչական երկխոսությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր