00:00:00

Հայտնի է՝ ինչու վարորդները չեն վարել ավտոբուսները

22:30, 20 փետրվար 2025 Հասարակություն

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ինձ թվում էր ասելու կարիք չկար, բայց դատելով մեդիա հոսքերից` ստիպված եմ ասել։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։

Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում, նշելով, որ որ ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր չեն ձեռքբերվում։ 

Նշենք, որ ըստ կառավարության ընդունած որոշման, նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձմռան ամիսներին վտանգում է բազմաթիվ քաղաքացիների կյանքը՝ չապահովելով երթևեկության անվտանգության պահանջների կատարումը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30