00:00:00

Առատ ձյան պատճառով «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա

16:06, 20 փետրվար 2025 Սպորտ

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի` փետրվարի 20-ին կայանալիք հանդիպումը չի կայանա։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար:

Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում միմյանց հետ պետք է մրցեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր