00:00:00

Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

13:41, 20 փետրվար 2025 Իրավական

Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Այս մասին հայտարարություն է տարածվել Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի գյումրեցիներ,

Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Վարդան Ղուկասյանը:

ՆԳՆ–ից Irakanum.am–ին հայտնեցին, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր