Դեկտեմբերի վերջից ունենք սուր շնչառական վարակի ակտիվացում, ամենաօրյա մոնիտորինգ ենք իրականացնում՝ դիտարկելով տվյալ ժամանակահատվածի համեմատությունը նախորդի հետ, Irakanum.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ունենք շարունակական լարված իրավիճակ, բայց չեմ կարող ասել, թե այս պահին հավելյալ սահմանափակող միջոցառումների ցուցումներ կան։ Հիվանդանոցներում և առաջնային օղակում դիտարկում ենք դիմելիության տենդենցը»,-ասաց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։