00:00:00

Ռազմական դրության ժամանակ թանգարանային նմուշների տարհանման համար հատուկ ցանկ կառանձնացվի

11:49, 20 փետրվար 2025 Հասարակություն

ՀՀ-ում թանգարանային առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների հատուկ ցանկեր կստեղծվեն արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ դրանց պաշտպանության, տարհանման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

«Թանգարանային հավաքածուներում կան այնպիսի թանգարանային առարկաներ, որոնք ունեն առանձնակի արժեք և բացառիկ կարևորություն պատմական, գիտական, մշակութային, կրթական տեսանկյունից և դրանց պահպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից պահանջվում է առանձնահատուկ պայմանակարգերի սահմանում»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման ընդունման նպատակն է ՀՀ առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկման միասնական չափորոշիչների սահմանումը, ինչը նաև հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30