«Արցախահայությունը ինչպես 80-ականներին, այնպես էլ այսօր, լի է վճռականությամբ ևս մեկ անգամ, արդեն վերջանականապես, հայացնել Արցախը»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, ով Բագրատ Սրբազանի, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, Արցախի ԱԺ պատգամավորների հետ Արցախյան շարժման 37-ամյակի առիթով այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ըստ նրա, բարդ է այսօր ասել, թե ինչպես է տեսնում հավաքական վերադարձի ճանապարհը, բայց, կարծում է, համաձայն բոլոր միջազգային նորմերի, պատմական անցյալի, պատմական իրավունքի, իրենք կհասնեն այդ նպատակին։
Բաղունցն ասաց, որ չի ցանկանում ևս մեկ անգամ անդրադառնալ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին ի պատասխան արցախցի լրագրողի հարցին, որ «կարելի էր մնալ ու մինչև վերջ պայքարել։ Պետք էր կռվել», բայց նշեց. «Արցախցու կռվելու, հայ քաջորդների կռվելու ապացույցն այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ, հայուրավոր շիրիմներ։ Դրանք մեր հերոս քաջորդիների շիրիմներն են, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Արցախի անկախության։ Այդ փոքր եռաբլուրները, եղբայրական գերեզմանոցները վկայություն են նրան, որ արցախցին, ողջ հայ ազգը կռվել է Արցախի համար, փորձել է անել ամեն ինչ, որպեսզի Արցախը մնա հայկական, բայց այս կամ այն հանգամքների առումով մենք այսօր ունենք հայաթափցած Արցախ, որը, հուսով եմ, ժամանակավոր է»։
Մանրամասները՝ տեսանյութում։