00:00:00

Սահմանադրություն փոխելու գաղափարախոսությունից է խոսում մարդ, ով 7 տարի ոտնատակ է տալիս Սահմանադրությունը սեփական իշխանությունը ևս մեկ օր երկարացնելու համար. Թաթոյան

19:57, 19 փետրվար 2025 Քաղաքականություն

Սահմանադրություն փոխելու գաղափարախոսությունից է խոսում մարդ, ով 7 տարի ոտնատակ է տալիս Սահմանադրությունը բացառապես սեփակա իշխանությունը ևս մեկ օր երկարացնելու համար: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Խառը կենացներ հիշեցնող մտքեր իրար հետևից շարած մարդու այսօրվա ելույթի շարժառիթը իշխանություն պահպանելու մոլեռանդությունն է, իսկ նպատակը ադրբեջանական հերթական պահանջի բավարարումը` այս անգամ Սահմանադրություն փոխելու միջոցով:

Սահմանադրություն փոխելու գաղափարախոսությունից է խոսում մարդ, ով 7 տարի ոտնատակ է տալիս Սահմանադրությունը բացառապես սեփական քաղաքական իշխանությունը ևս մեկ օր երկարացնելու համար, և ով իշխանության մնալու համար այլևս ապավինում է իր համար ադրբեջանական ողորմածությանը։

Սահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածն էլ Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն, իսկ մեզ` ագրեսոր ժողովուրդ:

Վերջում էլ մեր ժողովրդին դարձնելու է արհեստական առաջացած ցեղախումբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր