00:00:00

Իշխան Սաղաթելյանն ուսանողներին ներկայացրել է՝ որոնք են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները

13:51, 19 փետրվար 2025 Քաղաքականություն

Այսօր Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել ԱԺ-ում ուսումնական պրակտիկա անցնող մի քանի տասնյակ ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները։

Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Արցախի հակամարտության հայանպաստ կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ առկա ՀՅԴ մոտեցումները։

Հանդիպումը կայացել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր