00:00:00

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները տևեցին 4,5 ժամ․ Ռուսական կողմը դժգոհ չէ

13:51, 18 փետրվար 2025 Քաղաքականություն

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը դրական է որակել։ Այդ մասին նա ասել է ամերիկյան կողմի հետ հանդիպման ավարտին։

 

«Վատ չէր»,- ասել է Ուշակովը Ռուսաստաննի առաջին ալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են անցել բանակցությունները։

 

«Լուրջ քննարկում է ծավալվել բոլոր հարցերի շուրջ, որոնք մեր ծրագրել էինք շոշափել»,- ասել է նա։

 

ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը։

 

«Դրա հետ մեկտեղ՝ խթանել երկկողմ հարաբերությունները, քանի որ դրանում շահագրգռված են և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը»,- ասել է Ուշակովը։

 

Յուրի Ուշակովը հայտնել է նաև, որ քննարկվել է Մոկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները մոտեցնելու հարցը, սակայն այստեղ առաջընթացի մասին դեռ վաղ է խոսելը։

 

«Դեռևս դժվար է ասել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտենում են, բայց այդ մասին խոսակցություն եղել է»,- ասել է նա։

 

 Հիշեցնենք՝ այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները բանակցություններ են վարել, որոնք տևել են 4,5 ժամ։ Ռուսական կողմը ներկայացնում էին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ-ից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր