00:00:00

Հարությունյանի հրաժարականի հարցն ինքն անձամբ էր սկսել քննարկել, Բակո Սահակյանն ամեն անգամ համոզում էր դա չանել. Քոչարյան

07:59, 17 փետրվար 2025 Քաղաքականություն

Շրջափակման մեջ ես մշտական կապի մեջ եմ եղել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը Արայիկ Հարությունյանը սկսել է քննարկել 3 ամիս մինչև Ղարաբբաղի անկումը: Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի և ամեն անգամ հավաքվում էին, ասում էր, որ այլևս ես այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, և ամեն անգամ Բակո Սահակյանը համոզում էր դա չանել: Վերջին անգամ նա ասաց, որ սա քննարկման հարց չի և ինքը դա անելու է: Ինքն անձամբ համոզում էր մարդկանց, որ ստանձնեն այդ պաշտոնը: Սամվել Շահրամանյանը միակը չէր: 

Ինձ ասել են, որ Արայիկ Հարութությունյանն այդքանն ասել էր նաև Փաշինյանին, և նա շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում: Ես Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում, ինձ խնդրել էին, որ ես նրան շնորհավորեմ և աջակցեմ: Այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»,- նշեց նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր