00:00:00

Անթուլատրելի է որևէ միջամտություն, նամանավանդ առանց թույլտվության, նամանավանդ գիշերով, գողեգող. Տիգրան Ավինյան

06:43, 17 փետրվար 2025 Քաղաքականություն

«Անթուլատրելի է դառնում որևէ տեսակի միջամտություն, նամանավանդ առանց թույլտվության, նամանավանդ գիշերով, գողեգող, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նոր ասֆալտապատած փողոցների վրա շինարարական աշխատանքներ կատարելուն և վերականգնումն ըստ կարգի չկատարելուն։

Մինչ այդ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը զեկուցեց, որ Զաքիյան–Ամիրյան միջին նորոգված փողոցների խաչմերուկում հայտնաբերել է, որ գիշերով քանդման նորոգման աշխատանքներ են արվել և ասֆալտի ամբողջական տեսքը խախտվել է։

Նա ցույց տվեց նաև Կոմիտասի փողոցում գազի խողովակների փոփոխության հետևանքով ասֆալտն շատ անորակ է վերականգնվել և քաղաքապետարանը շինարարական աշխատանք կատարողին պարտադրելու է վերականգնել ասֆալտի ամբողջական տեսքը,քանի որ ավագանու որոշումով չափանիշները սահմանված են։

Ավինյանը նաև  տեղեկացրեց,որ  տնտեսվարողների հետ հարաբերվելիս քաղաքապետարանը պետք է ժամանակին պատասխանի։

«Ես հանկարծ չլսեմ, որ մենք շատ երկար ժամանակով պատասխաններ չենք տալիս»,-ասաց Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր