02:31:13

Կրեմլն ի գիտություն է ընդունել Վենսի հայտարարությունը. Պեսկով

19:33, 15 փետրվար 2025 Քաղաքականություն

Կրեմլն ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հայտարարությունն ի գիտություն է ընդունել, որ The Wall Street Journal պարբերականը խեղաթյուրել է նրա պատասխանը Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորության վերաբերյալ հարցին։

Դրա մասին ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Այո, մենք ի գիտություն ենք ընդունել»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան համապատասխան հարցի:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը մերժել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը։ «Նախագահ Թրամփը մեծագույն գործարք կնքողն է, և նա խաղաղություն կբերի տարածաշրջանին՝ վերջ տալով Ուկրաինայում պատերազմին։ Ինչպես միշտ հայտարարել ենք, ամերիկյան ուժերը երբեք չպետք է վտանգի տակ դրվեն այնտեղ, որտեղ նրանք չեն առաջ տանում ամերիկյան շահերն ու անվտանգությունը: Այս պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև է»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը հերքել է իր հետ  The Wall Street Journal-ում ավելի վաղ հրապարակված հարցազրույցը, որում ասվում էր, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքել՝ երկարաժամկետ երաշխիքներով այս երկրի համար, ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ և նույնիսկ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ «Կան ազդեցության տնտեսական լծակներ, կան, իհարկե, ռազմական գործիքներ, որոնք ԱՄՆ-ը կարող է օգտագործել Պուտինի դեմ»,- Վենսի խոսքերն են մեջբերում լրագրողները։

«Այն փաստը, որ Wall Street Journal-ը խեղաթյուրեց իմ խոսքերը այնպես, ինչպես արեցին այս հոդվածի դեպքում, անհեթեթ է, բայց զարմանալի չէ, քանի որ նրանք տարիներ են ծախսել՝ ձգտելով ավելի շատ ամերիկացի տղաներ և աղջիկներ զինվորական համազգեստով անհարկի մեկնեն արտասահման», - հայտարարել է Վենսն ի պատասխան Wall Street Journal-ի հրապարակմանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31