00:00:00

Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը

11:27, 15 փետրվար 2025 Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։

Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր