00:00:00

Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

18:23, 14 փետրվար 2025 Սպորտ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի ներկայացուցիչները` Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը, Արմեն Գևորգյանը դարձել են Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

«Մրցումային վերջին օրը Մ18 տարեկանների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում մեր տղաները նվաճեցին արծաթե մեդալ։ Գոռ Մանուչարյան- Գրիգոր Պողոսյան- Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցեց 880 միավոր և դուրս եկավ կիսաեզրափակիչ։Կիսաեզրափակչում 12:10 հաշվով առավելության հասան Լեհաստանի թիմի նկատմամբ, իսկ արդեն եզրափակիչում 8:12 հաշվով զիջեցին բուլղարացիներին և դարձան ԵԱ-ի արծաթե մեդալակիր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր