00:00:00

ՊՆ-ն ներկայացնում է Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ շփումները

16:53, 14 փետրվար 2025 Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել․

«ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-ին պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև ոչ ֆորմալ շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի գործընկերների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ։

Հաջորդիվ Էդվարդ Ասրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր