00:00:00

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան

20:51, 26 դեկտեմբեր 2024 Բլոգ

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է.

«Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ:

Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են, բայց այ, տե՛ս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինից հրաժարվում են:
 
Անցյալ տարի Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշման արդյունք էր: Նույն գործելակերպը շարունակվում է այս տարի:
 
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քարոզին ու այդ քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը:
 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում որևէ քաղաքական իշխանություն, առանձնապես ՔՊ վերնախավը, որքան էլ ցանկանա, իր սադրիչ գործունեությամբ՝ Եկեղեցին թիրախավորելով և իշխանություն պահպանելու մոլուցքով, չի կարող նսեմացնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր