00:00:00

Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ․ Լավրով

16:08, 26 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության։ Այս մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Մի քանի անգամ մեր ֆրանսիացի գործընկերների կողմից փակ ուղիներով խնդրանքներ են հնչել։ Նման ոչ միանշանակ պահվածքը ցանկություն չի ներշնչում լրջորեն վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ֆրանսիացի գործընկերների նախաձեռնությամբ»,- ասել է նա։

 

Արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կոնսուլտացիաների՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, սակայն դատարկ խոսակցությունները Մոսկվային չեն սազում։

 

«Զինադադարը ոչ մի տեղ տանող ուղի է, մեզ պետք են վերջնական իրավական համաձայնագրեր, որոնք կսահմանեն Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը և մեր հարևանների օրինական անվտանգության շահերը՝ այս պայմանագրերը խախտելու անհնարինությամբ»,- ասել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր