00:00:00

Շուտով Նիկոլը կկատարի Իլհամի պահանջն ու կստորագրի Բաքվում պատրաստած դիմումի տակ՝ խնդրելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Երևանում դա կներկայացնի որպես աննախադեպ հաղթանակ․ Արթուր Խաչատրյան

14:02, 26 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Բայց միայն դա չէ։ Ալիևը պահանջեց հանձնել Կիրանցի հատվածում Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները, Փաշինյանը մի քանի շաբաթում այդ հրահանգը կատարեց, վախենալով պահանջել, որ Ադրբեջանը միաժամանակ դուրս գա 90-ականների սկզբներին Տավուշից օկուպացրած տարածքներից։ Կատարեց Ալիևի պահանջը, բայց հիմա հպարտանում է, որ Կիրանցի դպրոցից մի քանի մետրի վրա կանգնեցրած ժեշտից ցանկապատը անկախությունից ի վեր մեր ամենամեծ ձեռքբերումն է, ու ժողովուրդն էլ իրեն պետք է դրա համար շնորհակալություն հայտնի։

 

Սա է իրականությունը։ Այնպես որ, շատ շուտով Նիկոլը կկատարի Իլհամի պահանջն ու կստորագրի Բաքվում պատրաստած դիմումի տակ՝ խնդրելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իսկ Երևանում նա պարտությունը դարձյալ կներկայացնի որպես աննախադեպ հաղթանակ։

 

Նա կկատարի Ալիևի ամեն պահանջ ու կապրիզ, միայն թե ստանա մի թղթիկ, որի վրա գրված կլինի «խաղաղություն», չնայած դա կլինի ոչ թե խաղաղության, այլ նվաստացման համաձայնագիր։ Եվ արդյունքում կստանա և՛ նվաստացում, և՛ պատերազմ»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր