Ռուսաստանը դեռ որևէ կապ չի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երբ ԱՄՆ-ում տեղի ունենա իշխանափոխություն, երբ կատարվեն համապատասխան նշանակումները, այն ժամանակ, սկզբունքորեն, իմաստ կունենա մեկնաբանել»,- նշել է դիվանագետը։