Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ուստի շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Սույն դատավարության ողջ ընթացքը միայն վերահաստատեց Արթուր Սուքոյանի անմեղությունը»,- գրել է նա։