00:00:00

Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան

14:36, 25 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ Մակրոնն այդ խորհրդանիշներն օգտագործում են իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների համար։ Էրդողանը գնում է Դամասկոս, որտեղից, ըստ իսլամական ավանդույթի, գալու է Դաջալը՝ Հակաքրիստոսը, Թրամպը հենվում է ավետարանական համայնքների վրա, որոնք հավատում են, որ Երուսաղեմում Երրորդ Տաճարի կառուցումից հետո սկսվելու է Ահեղ դատաստանն, ու դա Աստծո կամքն է, Մակրոնը կրոնական սիմվոլիզմներով ելույթ է ունենում Փարիզի Աստվածամոր Տաճարի բացման արարողության ժամանակ, ինչը պետք է համարել Օլիմպիադայի բացման արարողության միստիկ ուղերձների շարունակությունը։

Հ.Գ. Հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է, մեկ աչքանի չի, ինչպես նկարագրվում է իսլամական ավանդույթներում, խղճուկ է ու հարբեցող, բայց որոշել է Հայաստանից սկսել աշխարհի վերաֆորմատավորումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր