Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն տեսազանգի միջոցով շնորհավորել է աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած Վարազդատ Լալայանին:
Այս մասին Առաջին ալիքի «Շաբաթվա սպորտ» հաղորդմանը հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Նա ասաց՝ ես հիմա համոզված եմ, որ ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում, ուժեղագույնի ձեռքերում, և նա պետք է հաղթի ինչպես, որ ես եմ արել»,- հայտնել է Ալավերդյանը: