ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։
Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։
Քննարկվել է համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Էներգետիկ, ՏԻՄ ոլորտում համագործակցությանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որի վերաբերյալ դեսպանը հայտնել է իր աջակցությունը։
Քննարկվել է նաև դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը։