00:00:00

Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան

14:58, 23 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր կյանքի ամենալավ ֆիզիկական վիճակում է գտնվում։

 

Նա պատմել է՝ մեկուկես տարի առաջ, երբ շատ անհաջող կոտրել էր ձեռքը, բուժող բժիշկներից մեկն ասել էր, որ ձեռքն այլևս նույնը չի լինի, քանզի կոտրվածքը հոդի մասում է և ոսկորի մոտ 30%-ը վերականգնել չի լինի:

 

«Շատ ծանր էր դա լսելը, պատասխանեցի. «Բայց ես մարզվում եմ, գրեթե 80 կգ ծանրաձող եմ կարողանում բարձրացնել, ինչպե՞ս կարող է այնպես լինել, որ էլ չկարողանամ»:

 

Բժիշկ ընկերս ասաց․ «Հա, ցավոք, նման բան այլևս չես կարող անել»:

 

Երկրորդ վիրահատությունից հետո անցել է արդեն մեկ տարուց մի քիչ ավելի, այսօր, չնայած ձեռքիս հոդի ոսկորի 30%-ի բացակայության, ես վերադարձրել եմ 80 կգ քաշը և այլ վարժություններում անցել նախկինում բարձրացրած քաշը: Ու չնայած աջ ձեռքի պտույտը 100% չի վերականգնվել ու չի էլ վերականգնվի՝ ես ոչ մի դժվարություն իմ կյանքում դրա հետ կապված չեմ զգում ու ասեմ ավելին՝ իմ 45-ամյակին մոտենում եմ իմ կյանքի թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Սիմոնյանը։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր