Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:
Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:
Գրառմանս իմաստը հետեւյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօդյա կամ ոչ բացօդյա սրճարանում (եւ ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:
Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»։