Գործարկվել է միասնական տոմսային համակարգի՝ transport.yerevan.am կայքը։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում»,- ասաց նա։
Նշվեց, որ կայքը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է։
«Երևանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ»,- հավելեց քաղաքապետը։