Գեղասահորդուhի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսին։
Օմսկում անցկացվող առաջնությունում կարճ և ազատ ծրագրերի արդյունքում նա հավաքել է 262,92 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Բրոնզե մեդալակիր է դարձել Ալինա Գորբաչովան՝ 223,92 միավոր: