00:00:00

«Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին

17:26, 21 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին։

 

Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է հայտնել՝ գրելով․

 

«Սյսօր ազգային մտավորական, ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։

 

Նժդեհը մահացել է 1955 -ի դեկտեմբերի 21-ին, Վլադիմիրի բանտում։

 

Ի հարգանք ու հիշատակ Նժդեհի ու նրա հոգեւոր ժառանգության, ՀՀԿ անդամներն այսօր ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին։

 

Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումն իրականացվել է 2016-ի մայիսի 28-ին։ Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը եղել է հենց ՀՀԿ-ն ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ Հուշարձանի տեղադրման գործում անուրանալի է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի ավանդը։

 

2016-ի մայիսի 28-ին, Գարեգին Նժդեհի հուշարձանի բացմանը, պատիվ եմ ունեցել պետության անունից պաշտոնական ելույթ ունենալ։ Եվ այդ օրն իմ գիտակցական կյանքի ամենափառավոր ու արժանապատիվ օրերից էր, քանի որ Երևանի սրտում վերջապես կանգնեցվեց հանճարեղ Հայի՝ Գարեգին Նժդեհի հուշարձանը։

 

Գարեգին Նժդեհի գաղափարներն այսօր ավելի քան արդիական են ու անհրաժեշտ հայ ժողովրդին։

 

Հ.Գ. -Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք։

 

Գարեգին Նժդեհ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր