00:00:00

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

12:45, 21 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

 

Նշվում է, որ քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում, անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին:

 

Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր