00:00:00

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից

22:58, 20 դեկտեմբեր 2024 Իրավական

 

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ապօրինաբար պահվում է Բաքվում, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից: Այդ մասին հայտնել է Վարդանյանի որդին՝ RTVI հեռուստաալիքին։

 Նա նաև հաստատել է, որ իր հոր դեմ Ադրբեջանում 20 հոդվածով 45 քրեական գործ է հարուցվել: Դրանց թվում են «ահաբեկչության ֆինանսավորումը, զինված կազմավորումների ստեղծումը և սահմանի ապօրինի հատումը»։

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, նշում է․ «Առանցքային խնդիրն ու իրավիճակի անհեթեթությունն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, որոնք նրան հասանելիություն ունեն, ադրբեջանցի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները ոչ մի անգամ չեն կարողացել ոչ տեսնել հորս, ոչ կապվել նրա հետ։ Այսինքն՝ դա ինֆորմացիայի բացարձակ վակում է և ամբողջական մեկուսացում»։

Նրա խոսքով ՝ Ռուբեն Վարդանյանին այցելելու վերաբերյալ իրավաբանների բոլոր հարցումները կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր