00:00:00

Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել

16:18, 20 դեկտեմբեր 2024 Իրավական

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ դեկտեմբերի 17-ի ժամը 13-ի սահմաններում Նոյեմբերյանի խանութներից մեկում գնումներ կատարած երիտասարդը վճարել է 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամով, ապա ստացել է մանրը և հեռացել: Վաճառողից ընդունվել է հաղորդում. նա ներկայացրել է կեղծ թղթադրամը:

 

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Ջուջևանի բնակիչ 17-ամյա երիտասարդը խոստովանել է կեղծ թղթադրամ իրացնելու փաստը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30